211652_close_icon
views-count68872 դիտում article-date 15:20 26-03-2019

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել են Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Կարինե Լալազարյանն ու Մարիամ Մելքոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի և 38-39 հոդվածների հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Լալազարյանն աշխատում է Գյումրիում գործող թիվ 27 դպրոցի տնօրեն, իսկ Մ. Մելքոնյանը՝ նույն դպրոցում որպես գործավարուհի։ [b]Ձերբակալված տնօրեն Կարինե Լալազարյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0778365001553603680366889.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր