211652_close_icon
views-count24080 դիտում article-date 12:07 26-03-2019

Տաշիրի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել՝ պարզելու Մեծավան գյուղի 55-ամյա բնակչի տանն առաջացած խոշոր հրդեհի փաստով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ մարտի 25-ին Մեծավան գյուղում տեղի ունեցած հրդեհի փաստով։ Այդ օրը, ժամը 03։00-ի սահմաններում, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով հրդեհ է բռնկվել նույն գյուղի Գագարինի փողոցի թիվ 10 տանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր գյուղացիների օգնությամբ նախ փորձել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է 55-ամյա Ժիրայր Պետրոսյանին, և այրվել է տան տանիքը, հյուրասենյակը՝ մասնակի, և խոհանոցը՝ ամբողջությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր