Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում. ի՞նչ է քննարկվելու. News.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում:
Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/503135.html?fbclid=IwAR1i9KPDw2Tp_oZ2Bj7ctszmhQ0p4mD7EEcBKpkp7RGJb72hWlw6lGZJ_dU]NEWS.am[/url]-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, հանդիպումը կայանալու է երեկոյան: Նա այլ մանրամասներ չհայտնեց:
Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ այդկերպ բողոքելով սպայի վարքի դեմ, որը ըստ նրանց պատռել էր զինվորի հագուստը: Դեպքից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/503135.html?fbclid=IwAR1i9KPDw2Tp_oZ2Bj7ctszmhQ0p4mD7EEcBKpkp7RGJb72hWlw6lGZJ_dU]կայքում[/url]։