211652_close_icon
views-count81855 դիտում article-date 20:58 24-03-2019

Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ տղա, իսկ հետո էլ՝ 3 վրաերթի ենթարկվածներ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություներով, քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով, երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ բժիշկները պայքարում են դանակահարված երիտասարդների կյանքի համար, Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցից նշված կենտրոն են տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ Արսեն Գևորգյանին, Արթուր Մանուկյանին և Սարգիս Ղազարյանին: Ըստ նախնական տեղեկությունների, նշված անձինք դանակահարվածների հարազատներն են, ովքեր տան պատուհանից տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել, իջել են բակ, որպեսզի պարզեն եղելությունը, այդ ժամանակ դանակահարողներից մեկը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր