211652_close_icon

Անհայտ անձը փորձել է հարձակվել Ֆինլանդիայի արտգործնախարարի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3072 դիտում article-date 19:25 24-03-2019
Անհայտ անձը փորձել է հարվածել Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոյնիին՝ Վանտաա քաղաքի ֆերմերային շուկայում, որտեղ ընտրություններին ընդառաջ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում էին քաղաքացիների հետ: Ինչ որ պահի «Կապույտ ապագա» կուսակցության տաղավարի մոտ, որի անդամ է հանդիսանում Տիմո Սոյնին, մոտեցել է մի տղամարդ՝ Soldiers of Odin («Օդինի զինվորներ»՝ ազգայնական խմբավորում) գրառմամբ բաճկոնով: Նա գոռացել է, որ Սոյնին դավաճան է և փորձել է հարձակվել նախարարի վրա, սակայն թիկնապահները նրան բռնել են: Ականատեսների վկայությամբ, չարագործը փորձել է շշով հարվածել թիկնապահներից մեկ գլխին: Տղամարդուն տեղափոխել են ոստիկանություն: Միջադեպից հետո Սոյնին շարունակել է շփվել ընտրազանգվածի հետ: «Բարեբախտաբար, նման դեպքերը հազվագյուտ են լինում», ասել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր