27944 դիտում
10:56 24-03-2019
Ծնունդդ շնորհավո՛ր, Գաղափարի Զինվոր ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ՝ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ. Շահե Աճեմյան
Մարտի 24 1962. Ծնունդդ շնորհավո՛ր, Գաղափարի Զինվոր ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ՝ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ:
Կարոն իր տղաների հետ Պուշկին յալի ստրատեգիական բարձունքում գրավեցին առաջին դիրքերը, սակայն, ավաղ, դա եղավ նրա վերջին մարտը:
Երբ Շուշիի առանձնակի գումարտակի տղաները հասան օգնության և ապա շարունակեցին մարտը, Խաչակիրներն, ունենալով մի զոհ՝ Կարոին և երկու վիրավոր, քաշվեցին:
Մի քանի օր հետո Շուշիի տղաները պատմում էին, թե Կարոի զոհված վայրում 48 սատկած թուրքի լեշ են հավաքել, ինչպես նաև ազերիները 2 լեռնային հրետանի թողնելով, փախել էին...
Ծնունդդ շնորհավոր լինի եւ շնորհակալություն քեզ Կարո ջան ! <3
ՍՐՏԻՍ ԽՈՍՔԸ ..ՀԻՇՈՒՄ ԵՄ ... ՀԻՇՈՒՄ ԵՆՔ
Հավերժություն Կարո Քահքեջյանի /Սպիտակ Արջ/ հիշատակին՝ 1962 - 1993
Սիրելի իմ ընկեր և հրամանատար Կարո, հիշում եմ քեզ ամեն օր, հիշում եմ մեր անցյալը, մեր տեսակի սերդունդը, պայքարի լավ ու բարի օրերը, մեր խենթ, տաքարյուն երիտասարդական տարիները, երբ հավատքով, նվիրումով գործում էինք սփյուռքի մեջ: Հանուն մեր ազգի դատի՝ ՀԱՅ ԴԱՏԻ, պատրաստ էինք ամեն տեսակի քայլի դիմելու, խենթության գնալու: Իսկական պայքար էր այդ ժամանակ: Հիշում եմ երիտասարդական մեր խմբերով հաճելի ճամփաները, խարույկի շ...ուրջ կատակները, զինավարժությունները, որոնք, անշուշտ, մեզ մի օր հասցնելու էին այն կետին, որտեղ հրաբուխի ժայթքման պիտի նմանվեինք:
Հիշում եմ, տարիներով հայության և հայ դատի համար ամեն անգամ մեր բախումները թուրքերի հետ ամերիկյան ոստիկանության, ընդհուպ մինչև Ֆեդերալ Բյուրոյի քնչական ծառայությունների հետ: Այրել ենք թուրքական դրոշներ, բազմաթիվ անգամներ միասին մասնակցել ենք ցույցերի, միասին ձերբակալվել ենք, և այս ամենը ուրախություն և երջանկություն էր մեզ համար: Հիշում եմ, եթ ինչպես ոստիկանության գլուխը պտտեցրինք. առանց մեզ ստուգելու ձեռնակապեր դրեցին, երբ մենք զինված էինք, և այդպես մինչև վերջ էլ ոստիկանությունը չիմացավ:
Հիշում եմ 1988 թվականը...Մեր ազգային զարթոնքի օրերն էին: Ոնց էինք հանուն Արցախի հեռավոր Կաիֆոռնիայում ցույցերի մասնակցում: Հիշում եմ Սան Ֆրանցիսկոյի սովետական հյուպատոսարանի առջև տղաներով Մ. Գորբաչևի և նրան ընկերակցող պահակախմբին երկու մետր հեռավորության վրա ամբողջ մեր հոգով, զիլ ձայներով գոռում էինք "Ղարաբաղ, Ղարաբաղ...", որտեղ սովետական զրահապատ լիմուզինի մեջ Մ. Գորբաչևը ականջները փակեց և սարսափած հայացքով մեզ էր նայում:
Ընկեր ջան, հիշում եմ ինչ խոչընդոտներ հաղթահարելով և ոգևորությամբ կամավոր, մահը մեր աչքերի առաջ, հասանք արյունաքամ Արցախ: Հետո ինչպես ականատես եղանք մեր քաջ ժողովրդի հզոր ոգու, չհանձնվելու, պատվով մեռնելու հանուն հաղթանակի և Վճռականության: հիշում՝ եմ առաջին օրը զենքը ձեռքերնիս, երբ տեղավորվեցինք մեր դիրքերում, հիշում եմ տղերքի երազները մեծ ու բարի և ովքեր ընկան կեսճամփի վրա:
Կարո ջան, հիշում եմ, թե ինչպես մեր քսակից փող հայթայթելով նաև ոգևորում էինք մեր հայրենակիցներին, նյութապես օժանդակելու համար մեր պայքարող, մարտնչող ֆեդայիներին և օվկիանոսի այն կողմից մինչև Արցախ քարշ էինք տալիս ամենաանհրաժեշտ պետքերը, որպես մեր հաղթանակին հասնելու գրավական: Շատերը սփյուռքի մեջ խնդում էին մեզ վրա, "ազգի մուրացկաններ" անվանելով, մեր աշխատանքը չարամտորեն նսեմացնելով, երբեմն հալածելով, իսկ երբեմն էլ ուղղակի դավաճանելով Հուդաների նման:
Հրամանտար ջան, հիշում եմ ինչպես քո ջոկատի տղաներին հոտուկ պարապմունքներով էիր պատրաստում, սովորեցնում լինել "Արդար, անկեղծ, տիպար և համեստ", բացի կռվի դաշտից՝ թշնամուն դիմակայելիս: Հիշում եմ, թե ոնց էիր տպավորում և ազդեցություն գործում բոլոր նրանց վրա, ում հետ խոսում էիր կամ ծանոթանում, առավելևս՝ գործակցում: Մի բան մինչև այսօր չեմ հասկանում. ո՞նց էիր միշտ գիշերները արթուն և մեզ բոլորիս հսկում էիր, մթության մեջ կատվի թաթերի ձայնը լսելով, ծածկում էիր բոլորին, ովքեր բաց էին քնում:
Բոլորին վերաբերվում էիր եղբայրական գուրգուրանքով, սակայն վա՛յ նրան, ով չէր ենթարկվում քեզ: Մեղավորին պահում էիր և պատժում անմեղներին, մեղավորին ականատես անելով իր մեղքերի հետևանքներին, պատժելով ընկերներին: Կարո ջան, հիշում ենք բոլորս, ինչպես էիր ասում."Տղերք, ծամոն, ծխախոտ, "սեմուշկա", ալկոհոլ չտեսնեմ ձեզ մոտ ժողովրդի մեջ: Ձեզ այնպես պահեք, որպեսզի հպարտություն ներշնչեք ամեն մի հայի՝ լինի մեծ, թե փոքր: Ձեզ նայելով միայն, նրանք ապահովություն և վստահություն զգան: Իսկ եթե հարց տան, թե ովքեր եք, ասեք "Մենք հայ զինվորներ ենք", իսկ երբ հարցնեն, թե ի՞նչ կուսակցության կպատկանեք, պատասխանեք՝ "Իմ Երկիրը իմ կուսակցությունն է":
Կարո ջան, այսօր բանակ ունենք, և ամեն մի շարքային զինվոր համոզված է, որ "Իմ Երկիրը իմ կուսակցությունն է": Վերջապես, սիրելի հրամանատար, հիշում եմ ինչպես իրար հետ տղաներով անցկացրինք մեր վերջին օրը, ժամերը, րոպեները: Հունիսի 25-ին 1993թ. ինչ ոգևորված էինք: Ասում էիր, որ վաղը՝ հունիսի 26-ին ազատագրելու ենք Մարդակերտի շրջկենտրոնը և կրկնակի մի լավ քեֆ ենք անելու՝ "Շահե, ծնունդդ պիտի ազատագրված Մարտակերտում նշենք": Ավաղ...Ի՞նչ իմանայինք, որ ժամեր հետո հավերժի ճամփորդ էիր դառնալու: Կարո ջան, տասը տարի ծնունդ չեմ նշել, իսկ հիմա սուտից-մուտից, միայն վերապրելով այդ չարաբաստիկ օրը, միայն ու միայն քեզ հիշելով: 1993թ-ից շատ տարիներ են անցել, մենք մեծանում ենք, իսկ դու մնացիր հավերժ 31 տարեկան երիտասարդ: Կարո ջան, գիտեմ, որ դու էլ գիտես՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԿԾՆՎԵՆ: Այսօր հասակ են առել նորերը, ծնվում են և դեռ պիտի ծնվեն նորերը, պետք է շարունակենք քայլել քո և մեր բոլոր նահատակ տղերքի ճամփով, կերտելով նորանոր հաղթանակներ, և քո երազը մի օր անպայման պիտի իրականացնենք ազգովի՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ ՍՐԲԱԶԱՆ ՄԱՍԻՍԻ ՁՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱԼԵՑՆԵՆՔ: ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ, ԿԱՐՈ ԵՎ ՔՈ ՆՄԱՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԲՈԼՈՐ
ՀԵՐՈՍՆԵՐԻՆ: ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒ ՄԵՐ ՔԱՋԱՐԻ ՀԱՅ ԱԶԳԸ ՀԱՎԻՏՅԱՆ:
[color=#EF2929]Ընկերդ Շահե Աճեմյան[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
12072 դիտում
14:30 24-03-2021
Ծնունդդ շնորհավոր, իմ ընկեր, իմ Կարո Սպիտակ Արջ,Շահե Աճեմյան
4461 դիտում
19:56 25-06-2022
Նվիրյալները. Կարո Քահքեջյան, «Սպիտակ Արջ» Խաչակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2131 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
616 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
574 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի