211652_close_icon

Հայաստանը և Հնդկաստանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր առողջապահության ոլորտում

views-count676 դիտում article-date 21:09 07-11-2025
Այսօր «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փաստաթղթի շրջանակում կողմերը համագործակցելու են դեղագործության, դեղերի, բժշկական սարքավորումների ձեռքբերման, առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման, փորձի և գիտելիքների փոխանակման, արտակարգ իրավիճակներում բժշկական արձագանքման և փոխօգնության կազմակերպման, թվային առողջապահության, այդ թվում՝ հեռաբժշկության, բժշկական զբոսաշրջության, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություներով։

Հայկական կողմից հմաձայնագիրը ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ հնդկական կողմից՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նմանատիպ նյութեր