2759 դիտում
22:57 23-03-2019
Պատվաստման դեմ հանդես եկած իտալացի քաղաքական գործիչը ջրծաղիկ է ընկել
Իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի հյուսիս-Արևելյան շրջանի նահանգապետ Մասիմիլիանո Ֆեդրիգան, որը նախկինում հանդես էր գալիս երեխաներին պարտադիր պատվաստելու օրենքի դեմ, հիվանդացել է ջրծաղիկով և տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղից դուրս գրվելուց հետո սոցցանցերում նրա վերաբերյալ բազմաթիվ ծաղրական գրառումներ են հայտնվել:
«Իմ 2 երեխաները պատվաստված են, ես ինքս արել եմ բոլոր պատվաստումները, որոնք իմ երեխա ժամանակ պարտադիր էին: Անցել է 35 տարի և ես հիվանդացել եմ ջրծաղիկով, հավանաբար՝ ինքնաթիռում:
Լուրջ բան չկա, սակայն վարակը հաստատեց իմ դիրքորոշումը. պատվաստումը պարտադիր է բոլորի համար, սակայն վատ կլինի, եթե պետությունը այն պարտադիր դարձնի», ասել է Ֆեդրիգան:
Ավելի վաղ քաղաքական գործիչը հռչակ էր ձեռք բերել այն հայտարարություններից հետո, որ բոլոր դպրոցականների համար պարտադիր պատվաստման օրենքը որակել էր «ստալինյան»:
Նմանատիպ նյութեր
2948 դիտում
10:15 01-02-2014
Հայաստանում ջրծաղիկ հիվանդությունը կրկին տարածված է դառնում. Հրապարակ
9054 դիտում
12:40 13-03-2015
Արարատի մարզում Ջրծաղիկ հիվանդության դեպքեր են գրանցվել
1966 դիտում
14:10 24-11-2021
Google-ի աշխատակիցները հանդես են եկել պարտադիր պատվաստման դեմ
Այս բաժնից
1207 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1012 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1048 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ