211652_close_icon
views-count1637 դիտում article-date 15:44 23-03-2019

Արարատ Միրզոյանը համապետական շաբաթօրյակին մասնակցել է կնոջ և երեխաների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորները, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց մասնակցությունն են ունեցել մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: ԱԺ ներկայացուցիչները մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ եւ ծառատունկ են իրականացրել մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը նախաձեռնությանը մասնակցել է ընտանիքով՝ կնոջ եւ երեխաների հետ: ԱԺ նախագահի խոսքով՝ իր համար օրն առավել քան տոնական է եղել ու սպասված: «Հանրային տարածքը եւս պետք է դիտարկել որպես տուն եւ վերաբերվել նույնքան խնամքով ու հոգատարությամբ»,-ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը: Միջոցառմանը մասնակից պատգամավորները հույս են հայտնել, որ նմանօրինակ շաբաթօրյակները կլինեն հաճախակի՝ արմատավորելով նոր մշակույթ՝ հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ԱԺ ներկայացուցիչների կողմից Օղակաձեւ զբոսայգում օրվա ընթացքում տնկվել է հացենիների, բարդիների եւ դեկորատիվ այլ տեսակների շուրջ 60 շիվ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր