211652_close_icon
views-count1748 դիտում article-date 22:38 22-03-2019

Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանի և Լիբանանի Ազգային ժողովի նախագահի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիբանանի համագործակցության հեռանկարներին

Մարտի 22-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիի (Nabih Berri) հետ: Լիբանանի Ազգային ժողովի նախագահին փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատասխան ուղերձը` դեսպանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել ակտիվացնելու ու ամրապնդելու հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լիբանանի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում անդրադառնալ խորհրդարանական հնարավոր փոխայցելությունների հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր