211652_close_icon
views-count1746 դիտում article-date 23:06 12-09-2019

Անդրադարձ է կատարվել հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին. Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նախագահին

Սեպտեմբերի 11-ին Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович): Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ, որին ներկա էր նաև արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը (Чингиз Айдарбеков): Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, բարձր գնահատվեց երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական կապերն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտը լիովին բավարար է տնտեսական, կրթական և մշակութային արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար, և հավաստիացրեց ՂրՀ նախագահին, որ ջանքեր կգործադրի այդ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար:

Նմանատիպ նյութեր