Վինիսիուս. «Բարսելոնան» ինձ ավելի ավելի լավ առաջարկ էր արել, սակայն ես ընտրեցի «Ռեալը»
«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչպես է հայտնվել մադրիդյան ակումբում:
«Հայրս երբերք ինձ չի ասել այլ ակումբների հետաքրքրվածության մասին, քանի դեռ չհայտնվեցին «Բարսելոնան» և «Ռեալը»: Մենք այցելեցինք երկու ակումբներն էլ, երկուսն էլ ինձ դուր եկան:
«Բարսելոնան» ցանկանում էր ավելի շատ վճարել, սակայն մենք ավելի լավ նախագիծ էինք ցանկանում, և Մարսելոն՝ Կազեմիրոյի հետ միասին զրուցեցին ինձ հետ և օգնեցին որոշում կայացնել:
Մադրիդում ամեն ինչ շատ արագ դասավորվեց: Մարսելոն և Կազեմիրոն ասել էին, որ այստեղ հարցերը շատ արագ են լուծվում: Ոչ ոք չէր մտածում, որ ես Բրազիլիայի սահմաններից դուրս կխաղամ:
Ես կամաց-կամաց առաջադիմում եմ և ցանկանում եմ հնարավորինս արագ աշխատանքս սկսել: Հուսով եմ մինչև մրցաշրջանի վերջը կհասցնեմ խաղալ», ասել է Վինիսիուսը: