211652_close_icon
views-count1327 դիտում article-date 16:28 20-03-2019

«Համաշխարհային քաղաքացի» ֆորումը այս տարի տեղի է ունենալու Երևանում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել «Arton Capital» կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնի ղեկավարած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման նպատակով՝ դրանց կատարմամբ պայմանավորված քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաև տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները և դրանց առավելությունները: Տիգրան Խաչատրյանը կարևորել է դեպի Հայաստան ներդրումային հոսքի ապահովմանն ուղղված նախաձեռնությունը և նշել, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է դառնան պետության կողմից այդ ներդրումների կառավարման գործուն մեխանիզմները: Հանդիպման վերջում Արմանդ Արտոնը տեղեկացրել է, որ իրենց կողմից կազմակերպվող «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը այս տարի տեղի է ունենալու Երևանում, և նախարարին հրավիրել է միջոցառանը: Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին։

Նմանատիպ նյութեր