2347 դիտում
14:05 20-03-2019
Հրադադարի խախտումները չեն նպաստում վստահության ամրապնդմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից ականանետի կիրառման մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղության և վստահության ամրապնդմանը չեն նպաստում հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը:
Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մարտի 13-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ականանետի կիրառմանը:
Հավելեց, որ ԱԳՆ-ն հույս ունի, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեում հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:
Դուշանբեում 2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Մենք պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր»,-հայտարարել էր Փաշինյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել:
Նմանատիպ նյութեր
694 դիտում
19:28 20-03-2024
Հայ-չինական բազմակողմանի համագործակցությունը նպաստում է երկու ժողովուրդների հոգեւոր կապի ամրապնդմանը
Այս բաժնից
1444 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1270 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
862 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները