211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:28 20-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 19-ին, ժամը 16.30-ին Երևանի Ազատամարտիկների փողոցում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 10.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան և Բաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ մարտի 18-ին Երևան-Սևան ճանապարհին՝ Արծվի» արձանից «Շանգրիլա» խաղատուն տանող ճանապարհին, քաղաքացին իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ստացել է վնասվածքները: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 22.00-ին, «Գազ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում վրաերթի է ենթարկել 17-ամյա երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Արզնի-Շամիրամ» ջրանցքը. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում բախվել է պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր