211652_close_icon
views-count1242 դիտում article-date 16:41 19-03-2019

ՄԻՊ-ը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դպրոցի հետ կապված՝ Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև այսօր ահազանգով տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ: Այցի արդյունքների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Նմանատիպ նյութեր