211652_close_icon
views-count11886 դիտում article-date 23:20 18-03-2019

ԲՀԿ-ն առաջարկում է 1 տարվա ծառայությունից հետո զինվորին առաջնագիծ տանել. «Իմ քայլի» պատգամավորի կարծիքով՝ գաղափարը վատը չէ, բայց պետք է բազմակողմանի ուսումնասիրել. Tert.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և ներկայիս 6 ամսվա փոխարեն, միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության՝ առաջնագիծ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը [url=https://www.tert.am/am/news/2019/03/18/abovyan/2950931?fbclid=IwAR3mbMoYmS7hgRq_2mc8_hhpD3ydnO8vZ7qKMwy5zFn6sHe4d4hjhGQ-Epw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունից առաջացող խնդիրները, բարդությունները խորը ուսումնասիրվել են: «Այստեղ խնդիրը նա է, որ երբ մարդը գալիս է ծառայության, ինքն ունի ադապտացիոն շրջան և դրա հետ միասին գոյություն ունի մասնագիտացման շրջան: Պարզ է, որ այն ժամանակահատվածը, որն այսօր տրվում է, դա բավարար չէ, 18 տարեկանը չպետք է լինի առաջնագծում: Առհասարակ, հաշվի առնելով նաև բոլոր բարդությունները, մենք պետք է շարունակական գնանք այն ուղով, որ առաջնագծում լինեն պայմանագրայիններ: Դա է վերջնական կետը, մենք փուլ առ փուլ անելու ենք ամեն ինչ, որ հասնենք նրան, որ ժամկետային զինծառայողները չգնան առաջնագիծ»,- նշեց խմբակցության քարտուղարը: Գործող 6 ամսից 1 տարվան անցումը, Արման Աբովյանը խոսքով՝ տեխնիկական խնդիր է, որի լուծումը համոզված է, որ կգտնվի: Ըստ նրա՝ անցումի հետ կապված խնդիրների մասին մասնագիտական քննարկումներից հետո ավելի հստակ պատկեր կլինի: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/18/abovyan/2950931?fbclid=IwAR3mbMoYmS7hgRq_2mc8_hhpD3ydnO8vZ7qKMwy5zFn6sHe4d4hjhGQ-Epw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր