211652_close_icon
views-count1890 դիտում article-date 21:29 18-03-2019

Մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ. ուղիղ միացում

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարն հավաքել է անչափ ուժեղ կազմ: 357 մասնակիցներից 142 կրում են գրոսմայստերի տիտղոս: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Վլադիսլավ Արտեմևը: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Այսօր տեղի է ունենում մրցաշարի առաջին տուրը: Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր