Բելգրադում լարված իրավիճակ է. ցուցարարները շրջապատել են ոստիկանության շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Բելգրադում հակակառավարական զանգվածային ցույցերի մասնակիցները նախագահական նստավայրի դիմաց հանրահավաք անցկացնելուց հետո շարժվել են դեպի ոստիկանության շենք:
Ոստիկանության շենքի առջև Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչի հակառակորդների դիմավորել է ոստիկանների ուժեղացված շարասյունը՝ ամբողջական հանդերձանքով:
Այդ ժամանակ ցուցարարները շրջապատել են շենքը և ներկայացրել իրենց պահանջները. ընդդիմադիրները պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները ազատ արձակեն իրենց կալանավորված համախոհներին, իսկ երկրի Ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հրաժարական տա:
Ավելի վաղ ցուցարարները փորձել էին գրոհով գրավել նախագահական նստավայրը: