211652_close_icon
views-count1093 դիտում article-date 16:46 17-03-2019

Հայաստանի բժիշկների միությունը գումարել է անդրանիկ ժողովը

Կայացել է Հայաստանի բժիշկների միության անդրանիկ ժողովը, որին ներկա էին կառույցի հիմնադիրները, բժիշկներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բժիշկների միության լրատվական ծառայությունից, ժողովի ընթացքում զեկուցողները ներկայացրել են միության նպատակը, խնդիրները, կառուցվածքը, ստեղծման անհրաժեշտությունը, բժիշկների պաշտպանվածության խնդիրները, առողջապահության ոլորտում առկա ֆինանսական խնդիրները, նմանօրինակ կառույցների գործունեության միջազգային փորձը և ինստիտուտների ստեղծման կարևորությունը: Զեկույցներից հետո մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում։ Հայաստանի բժիշկների միության առաջին ընդհանուր համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հունիսին:

Նմանատիպ նյութեր