211652_close_icon
views-count42442 դիտում article-date 21:27 16-03-2019

Մահացել է ռուսաստանցի երգչուհի Յուլիա Նաչալովան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է երգչուհի Յուլիա Նաչալովան: Այս շաբաթվա սկզբում երգչուհին տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին: Պատճառը արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճն էր: Երգչուհու մենեջեր Աննա Իսաևան հայտնել էր, որ մի քանի տարի առաջ Նաչալովայի մոտ ախտորոշել էին պոդագրա, իսկ ներկայիս վիճակի ծանրացումը պայմանավորված է եղել երկարատև նկարահանումներում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Հիվանդանոց տեղափոխելուց հետո էր պարզվել, որ երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր է: Մարտի 13-ին Նաչալովային միացրել էին արհեստական շնչառության սարքին: Այնուհետև հաղորդվել էր, որ նա ոտքի վիրահատության է ենթարկվել և գտնվում է արհեստական կոմայի մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր