42454 դիտում
21:27 16-03-2019
Մահացել է ռուսաստանցի երգչուհի Յուլիա Նաչալովան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է երգչուհի Յուլիա Նաչալովան:
Այս շաբաթվա սկզբում երգչուհին տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին: Պատճառը արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճն էր:
Երգչուհու մենեջեր Աննա Իսաևան հայտնել էր, որ մի քանի տարի առաջ Նաչալովայի մոտ ախտորոշել էին պոդագրա, իսկ ներկայիս վիճակի ծանրացումը պայմանավորված է եղել երկարատև նկարահանումներում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Հիվանդանոց տեղափոխելուց հետո էր պարզվել, որ երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր է:
Մարտի 13-ին Նաչալովային միացրել էին արհեստական շնչառության սարքին: Այնուհետև հաղորդվել էր, որ նա ոտքի վիրահատության է ենթարկվել և գտնվում է արհեստական կոմայի մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11230 դիտում
21:08 11-01-2016
Փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանի և Յուլիա Սավիչևայի զուգերգը` Մոսկվայի «Песенька года» համերգի շրջանակում. տեսանյութ
13069 դիտում
19:42 17-03-2019
Երգչուհի Յուլիա Նաչալովայի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
634 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել
517 դիտում
16:24 05-05-2024
Իսրայելի կառավարությունը երկրի տարածքում փակել է Al Jazeera հեռուստաալիքը
697 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց