5575 դիտում
23:36 16-03-2019
Էրդողան. Նորզելանդացի ահաբեկիչը երկու անգամ եղել է Թուրքիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նորզելանդացի [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/15/1119839/]ահաբեկիչը [/url]2016 թվականին երկու անգամ եղել է երկրում և այժմ ոստիկանությունը պարզում է, թե ինչու է նա Թուրքիա եկել և ում հետ է այնտեղ շփվել:
«Նոր Զելանդիայում ահաբեկչության կազմակերպիչը երկու անգամ այցելել է Թուրքիա: Առաջին անգամ նա այստեղ մնացել է երեք օր, իսկ երկրորդ անգամ՝ 40 օր: Հետաքննություն է անցկացվում, որպեսզի պարզվեն նրա կապերը Թուրքիայում», ասել է թուրք ղեկավարը:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում մի խումբ ծայրահեղականներ կրակ էին բացել Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որտեղ այդ պահին մոտ 300 հավատացյալներ են եղել: Արդյունքում զոհվել էր 49 մարդ:
Ահաբեկիչը սպանել էր բոլոր նրանց, որոնք հայտնվել էին իր ճանապարհին և այդ ամենը ուղիղ եթերով հեռարձակել էր իր սոցիալական ցանցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
22:33 28-03-2015
Կիևում ծեծել են նորզելանդացի լրագրողին
1237 դիտում
19:24 23-01-2024
Անկարայում սպասվում են Էրդողան-Ռայիսի և Էրդողան-Պուտին հանդիպումներ
Այս բաժնից
589 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
670 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg