211652_close_icon
views-count2756 դիտում article-date 16:39 16-03-2019

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկա կլինի Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը: Ինչպես հաղորդում է Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին: Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում առավոտյան կայանալիք արարողությունից հետո Մութաֆյանին կհուղարկավորեն Շիշլիի հայկական գերեզմանատանը: Այս պահին Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները Ս. Աստվածածին Մայր եկեղեցում վերջին հրաժաշետն են տալիս Պոլսո 84-րդ պատրիարքին:

Նմանատիպ նյութեր