211652_close_icon

Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

views-count1888 դիտում article-date 11:50 14-03-2019
Պետությունը թույլատրեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով մեքենաները, ինչպես նաև մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել: ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ ձայներ չկային : Աջ ղեկով մեքենաները Հայաստան կարող են ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը:

Նմանատիպ նյութեր