Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
Մարտի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահնընդունեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին ևՀայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատական իշխանության համակարգում համալիր բարեփո¬խումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդա¬րադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները:
Համազեկուցողները կարևորեցին Հայաստանում անկախ, անա¬չառ, մատչելի ու արդյունավետ արդարադատության կայացման ուղղությամբ ձեռնարկվող համալիր մոտեցումները:
Նույն օրը Խորհրդի նախագահն ընդունեց դատաիրավական բարեփոխումների գծով Եվրախորհրդի փորձագետներին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվեցին արդարադատության մշտադիտարկման համակարգի ևէլեկտրոնային արդարադատությաններդրման, դատավորների ու դատարանների աշխատակազմերի վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:
[b]
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի
և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]