856 դիտում
18:55 13-03-2019
ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկանառողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտներում իրականացվող աշխատանքը, արձանագրած խնդիրները ևդրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը կապված խաղաղհավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության բաժիններում կատարված շուրջօրյա աշխատանքի, անհանդուրժողականության և ատելությանխոսքի բացառման հետ:
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել Պաշտպանի աշխատանքը և հետագայում արդյունավետ համագործակցությունը շարունակելուպատրաստակամություն հայտնել:
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար, պատրաստակամություն հայտնելշարունակել ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման գործում:
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացմանվերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփեն առանձին զեկույցով։
Նմանատիպ նյութեր
4039 դիտում
21:28 25-05-2018
ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը
4080 դիտում
12:14 29-05-2018
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հավաքների ժամանակ
Այս բաժնից
403 դիտում
18:59 16-05-2024
ՆԳ նախարարը և ՄՄԿ փոխտնօրենը խոսել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ աշխատանքների մասին
391 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
403 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը