211652_close_icon
views-count1289 դիտում article-date 22:18 11-03-2019

Քննարկվել են իրավապահպան ոլորտում հայ-բելառուսական համագործակցության արդի իրավիճակն ու հեռանկարները

Մարտի 7-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Իգոր Շունևիչի (Игорь Шуневич) հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրավապահպան ոլորտում հայ-բելառուսական համագործակցության արդի իրավիճակն ու հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Հայաստանի և Բելառուսի ինտեգրացիոն կառույցների անդամակցության համատեքստում նշված ոլորտում փոխգործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն առնչվող հարցերին։ Երկուստեք արձանագրվեց, որ ՀՀ դեսպանության և ԲՀ ՆԳՆ միջև ակտիվ երկխոսությունը կնպաստի ՀՀ ոստիկանության և ԲՀ ՆԳ նախարարության միջև համագործակցության զարգացմանը։

Նմանատիպ նյութեր