211652_close_icon
views-count3088 դիտում article-date 16:29 11-03-2019

Սուլշերը՝ Ջակայի գոլի մասին. Նա երևի բրազիլացի է, դա Դե Խեայի սխալը չէր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Արսենալը» առաջին գոլը՝ ԱՊԼ-ի 30-րդ տուրի [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/10/1119411/]խաղում[/url] (0:2): «Ես դա չեմ դիտարկում որպես Դե Խեայի սխալ: Ջական երևի բրազիլացի է, հաշվի առնելով, թե ինչպես նա հարվածեց գնդակին, որը պտտվելով օդում, փոխեց ուղեգիծը և անցավ Դե Խեայից ձախ: Դե Խեան միշտ հուսահատվում է, երբ գոլ է բաց թողնում, քանի որ նա թոփ-դարպասապահ է: Սակայն գնդակը տարօրինակ իրեն պահեց. թվում էր, թե նա ձախ կգնա, իսկ հետո փոխեց ուղղությունը: Այդ դրվագում մենք սխալ խաղացինք և Ջակային թույլ տվեցինք հանգիստ հարվածել: Պրեսինգ չկար: Համոզված եմ, որ այդ գոլը չի ազդի Դե Խեայի վրա: Նա չափազանց պրոֆեսիոնալ է, որպեսզի նման դրվագներից թևաթափ լինի: Լավագույն խաղացողները գիտեն, որ չի կարելի կորցնել կենտրոնացումը: Եվ Դավիդը ֆանտաստիկ է խաղում», ասել է Սուլշերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր