211652_close_icon
views-count23514 դիտում article-date 23:41 10-03-2019

Ավտովթար Լոռու մարզում. ՎԱԶ-2107-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 47-ամյա Իշխան Խալաթյանը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, իր կողմից վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 PX 703 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ճամփեզրի էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, 44-ամյա Նարինե Խալաթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղի բնակիչներն ու վարորդները: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր