211652_close_icon
views-count2103 դիտում article-date 14:12 10-03-2019

Արայիկ Հարությունյանի առաջարկը կարող եմ ասել, որ իրատեսական է. ԵՊՀ պրոֆեսոր Մարկոսյան

Արայիկ Հարությունյանի առաջարկը կարող եմ ասել, որ իրատեսական է. պրոֆեսոր Մարկոսյան Այս մասին[url=https://artsakhpress.am/arm/news/102737/arayik-harutyunyani-arajarky-karox-em-asel-or-iratesakan-e-profesor-markosyan.html] «Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը: [b]- Պարո՛ն Մարկոսյան, հագեցած աշխատանքային այց եք ունեցել: Ի՞նչ հարցեր հասցրեցիք քննարկել այս ընթացքում:[/b] - Ինչպես գիտենք, ընթացիկ տարվա փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է կառավարության ծրագիրը, որն ընդգրկում է 2019-2023 թվականները: Նման քայլը օրինաչափ է այն առումով, որ, ըստ էության, առաջիկայում մենք պետք է գնանք երկու հայկական պետությունների տնտեսական քաղաքականությունների ներդաշնակեցմանը: Պետք է թե՛ աճի տեմպերի, թե՛ կոորդինացիայի, թե՛ ինտեգրման և թե՛ տնտեսության կազմակերպման տեսանկյուններից առաջընթաց ունենանք, քանի որ ցավով ենք արձանագրում, որ անցած ժամանակահատվածը բավարար արդյունավետությամբ չենք օգտագործել: Յուրաքաչյուր երկիր պետք է օգտագործի իր բացարձակ և համեմատական կամ հարաբերական առավելությունները, որոնք երկիրը շահեկան դրության մեջ են դնում իր գործընկերների հետ համագործակցության ժամանակ: Սա շատ կարևոր հանգամանք է: Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա Արցախը ունի համեմատական և, հատկապես, բացարձակ առավելություն: Արցախի հնարավորությունները, որոնք արդյունավետ են դարձնում տնտեսության կազմակերպումը, օգտակար են ՀՀ-ի համար և ընդհակառակը: Սրանք փոխլրացնող և մեկը մյուսին շահավետ դարձնող հանգամանքներ են: Համեմատական առավելություն ասելով մենք հասկանում ենք այն, ինչ ազգը ձեռք է բերում ունակությունների, կրթության հիման վրա: Երկու հայկական պետությունների հնարավորությունների օգտագործումը ավելի մրցունակ է դարձնում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը: Սա ևս կարևոր հանգամանք է: Կառավարության հնգամյա ծրագիրը հեռանկարային է և այդ ընթացքում պետք է իր մեջ բազմաթիվ նրբերանգներ արտացոլի: Կոորդինացման առումով ծրագրերը պետք է հիմնվեն այն ընդհանուր գծերի ու համեմատական և բացարձակ առավելությունների վրա, որոնք ունեն մեր երկու պետությունները, որոնք միասին վերցրած կարող են դիտարկվել որպես մեկ ամբողջական բացարձակ և համեմատարակ առավելություն՝ հատկապես արտաքին շուկաների տեսանկյունից: [b]- Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխություն» տերմինը կիրառեց, բազմաթիվ հակադարձումներ եղան, որ տնտեսագիտության մեջ այդպիսի տերմին գոյություն չունի: Ձեր կարծիքով այն կարո՞ղ է որպես գաղափար իրականություն դառնալ:[/b] - Սկզբունքորեն դեմ եմ, որ նման տերմին գոյություն չունի: Սոցիալ-տնտեսական զարգացումը կարող է ընթանալ երկու ճանապարհով՝ աստիճանական և արմատական փոփոխությունների: Սրանք մեկը մյուսին հերթագայում են: Գոյություն ունի արմատական հեղափոխության երկու տարբերակ. առաջինը, որը ժխտում է ամեն ինչ և առաջարկում է ամեն ինչ սկսել նոր էջից և երկրորդ հիմնական ճանապարհը, որը գոյություն ունի, երբ արմատական փոփոխություններն արվում են կառուցողական նպատակով՝ ավելի արագացնելու և ավելի արդյունավետ հետևանքներ բերելու տեսակյունից: Շատ կարևոր է նաև պետության կամ կառավարության արդյունավետության բարձրացումը: Առաջիկայում Արցախում ևս սա պետք է կարևորագույն ուղղություն դառնա: Պետք է կարողանալ նաև տնտեսական աճը զուգակցել համաշխարհային զարգացման օրինաչափությունների հետ: Զարգացման ընդհանուր օրինաչափությունը պետք է կարևորագույն սկզբունք (ուղենիշ) հանդիսանա ազգային տնտեսության զարգացման համար: Այստեղ առաջանում է ևս մեկ խնդիր, որը վերաբերում է հատկապես բնակչության զբաղվածության ավելացմանը և մարդկային ներուժի զարգացմանը: [b]- Պարո՛ն Մարկոսյան, վերջերս Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվում է Հայաստանի թռիչքային զարգացման մասին և առաջարկվում մեծացնել արտաքին պարտքի ծավալը: Ձեր կարծիքով ինչքանո՞վ է հիմնավորված հոդվածը և ինչքանո՞վ է ՀՀ կառավարությունն այսօր պատրաստ իրագործելու այն:[/b] - Առաջարկության վերաբերյալ առաջին արձագանքները եղել են դրական և կարող եմ ասել, որ այն իրատեսական է: Պարզապես այդ ռեսուրսները պետք է օգտագործվեն արդյունավետ: Անհրաժեշտ է ներգրավվող միջոցները ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը և կյանքի որակի լավացմանը: Աշխարհում չկան պետություններ, որոնք արտաքին պարտք չունեն: Պատճառն այն է, որ արտաքին շուկաներում փողն ավելի էժան է: Նշված առաջարկությունը կառուցված է հենց այս թեզի վրա: Այս տեսանկյունից կարևոր է ներդրումային միջոցներ ունենալը: Պետք է համոզված լինենք, որ միջոցները արդյունավետ են օգտագործվելու, այսինքն՝ ավելացվելու է զբաղվածությունը և ավելանալու են արտահանման ծավալները: Ինչպես ցույց են տալիս կատարված հետազոտությունները և ուսումնասիրությունները, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական արգելքը բավարար ֆինանսական միջոցների պակասն է, որն էլ հանգեցրել է փողի «թանկացմանը»: Հայաստանում և Արցախում կարող են հեղափոխական և արմատական վերափոխումներ կատարվել: Երկու հանրապետությունում էլ տնտեսության արգելակներից հիմնականը ցածր աշխատավարձն է: Անհրաժեշտ է նաև այս խնդիրը լուծել, և այս համատեքստում կարևագույն գործոն է լինելու առաջիկա տարիներին աղքատության հաղթահարումը:

Նմանատիպ նյութեր