Եթովպիայում Boeing 737 օդանավ է կործանվել. կան զոհեր
Աֆրիկյան Եթովպիայում Boeing-737 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ethiopian Airlines ավիաուղիներին պատկանող օդանավում այդ պահին գտնվել է 157 ուղևոր և, ըստ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի խոսքերի՝ կան զոհեր:
Ինչպես նշել է ավիաընկերթյան ներկայացուցիչը, ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել Դեբեր Զեյթ քաղաքից ոչ հեռու:
Ավիաընկերության Facebook-յան էջում հայտնել են, որ ողջ մնացածներ չկան: Նշվում է նաև, որ օդանավում գտնվել են 33 երկրների քաղաքացիներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: