211652_close_icon
views-count18870 դիտում article-date 13:48 10-03-2019

Մոսկվայում վաճառքի է դրվել բացառիկ NIva-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վաճառքի է դրվել ВАЗ «Бора» մոդելի ավտոմեքենան, որը բաց տանքիով Niva-ի բացառիկ թողարկումներից է: Առաջին անգամ մեքենան վաճառքի է դրվել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 24 տարի առաջ: Այդ ժամանակ թողարկվել է մոդելից ընդամենը 2 օրինակ, իսկ ավելի ուշ նախագաիծը փակվել է: Բացառիկ 2 մոդելներից մեկը վաճառվել է արտասահմանում, իսկ մյուսը՝ մնացել է Ռուսաստանում: Սեփականատերը մեքենան տեղադրել է ռետրո մեքենաների թանգարանում, որտեղ ավտոսիրահարները կարող են տեսնել այն, իսկ ВАЗ «Бора»-ն սեփականատերը ցանկանում է վաճառել 1մլն 200 հազար ռուբլով (18 հազար դոլար): Նշվում է, որ մենքենան հագեցած է 1.7 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 80 ձիաուժ հզորություն է ապահովում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր