46588 դիտում
12:28 09-03-2019
Վազգենն ասաց, գումարը առավոտյան չբերես, քեզ կկալանավորենք, խելքդ գլուխդ հավաքի. Արմեն Սարգսյան. hayeli.am
[url=http://hayeli.am/article/1152449?fbclid=IwAR1df_jRyVuBvBik3U9EAMjID_DUOjHd4qCCiuCqfVG51I9bqNqKLDpg60w]Hayeli.am[/url]-ը ներկայացնում է հարցազրույց՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ:/Մաս 1-ին/։
[b]–Գիտեմ, որ այս օրերին ինչքան շատ հրավերներ,հետաքրքրություն .Վազգեն Սարգսյան -60:Ի՞նչ օր է ձեզ համար:
[/b]
-Ճիշտն ասած,ամենաշատը հպարտության,հպարտանում եմ՝ այն դարաշրջանը ,որ ապրել է Վազգեն Սարգսյանը,ես իր հետ ապրել եմ և որպես եղբայր, և որպես զինվոր, իսկ այս օրերին մի տեսակ ,ռուսերեն լավ բառ կա՝նոստալգիայի մեջ եմ,որովհետև շատ –շատ կարոտում ենք:
[b]-Հասցրեցիք իրեն ճանաչել,փա՞կ մարդ էր,բա՞ց մարդ էր:
[/b]-Հասարակության մեծ շերտերը Վազգեն Սարգսյան մարդուն չեն ճանաչում,ինքը միշտ իրեն բնութագրել է,և այդպես էլ ճանաչում են՝քրտնած,ջղայնացած,ձեռքը սեղանին խփելով, պահանջկոտ,խիստ:Մեծ մասը այդպիսին գիտեն Վազգենին,իսկ ներքին ,նեղ ,փոքրիկ իր շրջապատը,ովքեր անմիջապես ոչ որպես Պաշտպանության նախարար կամ զինվորական,այլ մարդ գրող,հրապարակոս ,կինոմոտոգրաֆիստների անդամ Վազգեն Սարգսյան,դպրոցական ,նկարիչ,ֆուտբոլիստ ,մի ուրիշ տեսակի մարդ էր:Տարբեր մարդիկ էին:Մի բան նույնն էր. Վազգենի այս տեսակների մեջ կար արդարամտություն,նա շատ արդարամիտ մարդ էր,կար չպարտվելու ունակություն,և իր խոսքի տեր մարդ էր և մինչև վերջ պայքարող,նրա ասած խոսքը գործ էր:
[b]-Ասում են վերջին շրջանում տխուր էր:Հնարավո՞ր է ինչ-որ կանխազգացում ուներ,թե՞ իրենից հետո են հորինել,ասել,որ իսկապես զգում էր:
[/b]– Ես կարծեմ էլի ձեզ հետ անդրադարձել եմ այս հարցին,Վազգենը շատ մտահոգված եկավ ԱՄՆ-ից:Վերադառնալուց հետո,նա շատ մտահոգ էր:Երբ առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ,նրան ընդունեց Ալբերտ Գոռը,ուղեկցում էին Արմեն Սարգսյանը՝ներկայիս նախագահը,Արմեն Դարբինյանը և կարծեմ Տիգրան Սարգսյանը:Այդ հանդիպումներից հետ,երբ եկավ մտահոգ էր,չգիտեմ այնտեղ ինչի մասին էին խոսել,ինչ փակագծեր էին բացվել, ինչեր էին իմացել երկիրը ղեկավարողները նախկինի,ներկայի,և ապագայի մասին:
[b]-Ինքը կարծեմ ինչ-որ գումարների մասին էլ հրապարակային հայտարարեց,որ հետ կբերենք ,իմացել էր ,որ ինչ-որ տեղերում ինչ–որ բան կա:
[/b]-Ես տեղյակ չեմ,չեմ կարող որևէ փաստ ասել,կողքից խոսակցություններ կան,բայց քանի որ լիարժեք տեղյակ չեմ ,իրավունք չեմ վերապահում այդ մասին խոսելու:Գումարներ հավաքելու մասին ասեմ,որ ինքը վարչապետ ժամանակ,այն գումարները,որոնք տրամադրված էին Հայաստանի ամբողջ տարածքում ցիրուցան եղած վարկերի տեսքով,տարբեր ատկատների տեսքով, հավաքեց :Բոլորին ասաց,որ գումարները կբերեք:
[b]-Կարծեմ ասել էր՝եղբորիցս կսկսեմ:
[/b]
-Առաջինը ինձանից սկսեց:Վարչապետ ժամանակ շատ խիստ,ձեռքը խփեց սեղանին,ավելի ճիշտ սեղանն էր ուզում պոկել,բայց լավ էր այդ սեղանը բետոնի մեջ էր՝Խոսրովի անտառի իմ ամառանոցում:Վարկ էի վերցրել,ժամանակին ինձ տվել էր Արմեն Դարբինյանը,որը օգտագործել էի Արարատի պահածոների գործարանում մթերումներ կազմակերպելու համար:Վճարումների կեսը կար, վճարել էի մայր գումարները՝տոկոսներով և դեկտեմբերի 31-ին պետք է լրիվ մարեի:Կարգադրեց,որ ես վայրկենական պետք է մուծեմ,ասաց՝ձեր նմանները այսօր իրենց փողը տակները դրած պետության փողերն են վերցնում,օգտագործում:Ասացի այդ գումարը այս պահին չունեմ Վազգեն,ասաց չունես առավոտյան քեզ կկալանավորենք ,խելքդ գլուխդ հավաքի:Ասացի պարոն վարչապետ ,զեկուցում եմ ձեզ,որ ես առավոտյան գումար չունեմ, այդ պահն էր ուզում սեղանը շուռ տալ,բայց բետոնի մեջ էր,վեր կացանք գնացինք:
[b]-Շատ մարդ էր նստա՞ծ:
[/b]-Մի քանի նախարարներ,մի քանի գործարարներ,ու էլի մարդիկ:Հետագայում հասկացա,որ կուժ քեզ եմ ասում,կուլա դու լսիր:
[b]-Տարա՞ք առավոտյան:
[/b]-Իհարկե տարա:Ընկերներս օգնեցին,այդ պահին գրպանումս չկար:350 000 դոլար վարկ էր,որից 150 000 –ը վճարել էի,200000 –ը մնացել էր,պատրաստի արտադրանք կար՝տոմատ,պահածոներ,պայմանագրերը կար,վաճառելու ,մուծելու էինք:Դրա առավելությունը այն էր,որ ցածր տոկոսով էր:Ժողովրդի գումարները վճարված էին,ամենը պատրաստ էր,խնդիր չկար:Առավոտյան զանգեցի ընկերներիս,որոնք օգնեցին,ես մարեցի,այդտեղից գնաց աժիոտաժը,որ եթե իր եղբորն է կախում,մեզ կկախի,ու այդ պահից սկսվեց…բյուջեն լցվեց:
[b]-Այսինքն ամեն ինչ լու՞րջ էր:
[/b]-Շատ լուրջ էր,ինքը հետո բացատրեց:Դա այն է,որ թանգարանում կա:Մայրս ասաց՝Վազգեն լավ դրա ժամանակը չի,ինքը թողեց տանից գնաց: Կատաղած դուրս եկավ,ասաց՝սրա ձեռքի հացը չի ուտվի:Հետո ,որ թանգարանում գրված է՝ կներեք պապային և մամային,երեկ ավելորդ բորբոքվեցի, էլ չի կրկնվի:Դա այդ օրվա իր բորբոքման արդյունքն է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1152449?fbclid=IwAR1df_jRyVuBvBik3U9EAMjID_DUOjHd4qCCiuCqfVG51I9bqNqKLDpg60w]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
15:49 01-09-2016
Խելքդ գլուխդ հավաքի, Արթու՛ր
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա