211652_close_icon

Արցախի ԱԳՆ ղեկավարն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

views-count2293 դիտում article-date 20:06 08-03-2019
Մարտի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին: Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանը կրկին ընդգծել է անվտանգության ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հնարավոր միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ կարևոր է շարունակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՝ կյանքի կոչմանն ուղղված ջանքերը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցին վերաբերող հարցերին։

Նմանատիպ նյութեր