211652_close_icon
views-count32783 դիտում article-date 14:35 08-03-2019

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պղողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Nissan-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Range Rover մակնիշի 95 ՏX 001 համարանիշի, Mercedes մակնիշի 35 NN 909 համարանիշի, Opel մակնիշի 45 FF 045 համարանիշի և Nissan մակնիշի 35 GG 959 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները վթարի մասին տեղեկացրել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու սպասում են, մինչև կժամանեն ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները; [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր