211652_close_icon
views-count2530 դիտում article-date 09:37 08-03-2019

Նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրգործերն այնքան մեծածավալ են, որ այլ կառույցներից էլ են քննիչներ ընդգրկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, և այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ՝ ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաև ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաև այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամ­կետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Ի վերջո, շուտով կլրա­նա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր