3286 դիտում
18:45 07-03-2019
Ֆաբիեն Բարտեզ. Ահա թե ինչ է լինում, երբ չես հարգում մրցակցիդ և ֆուտբոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը մեկնաբանել է ՊՍԺ-ի սենսացիոն պարտությունը «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում:
«ՊՍԺ-ի պարտությունը հարգանքի բացակայության արդյունք էր: Ահա թե ինչ է լինում, երբ չես հարգում մրցակցիդ և ֆուտբոլը: Դա խաղացողի և թիմի համար գլխավոր արժեքներն են: Պետք է հարգանք ունենալ ցանկացած հանգամանքում:
Ֆուտոլի առումով ՊՍԺ-ն ավելի ուժեղ էր: Նա դա ապացուցեց առաջին խաղում, երբ Անգլիայում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», որն ավելի ուժեղ էր խաղում, քան՝ այս անգամ:
Փարիզցիներին պակասում էր կենտրոնացվածությունը: Ֆուտբոլիստները խաղի մեջ չէին: Իսկ թոփ-մակարդակը մնում է թոփ-մակարդակ: Այստեղ արդյունքի է հասնում նա, ով չի սխալվում:
ՊՍԺ-ն դասեր չքաղեց 2017-ից (երբ թիմը «Բարսելոնային» 4:0 հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվեց 1:6,- խմբ.): Իսկ Սուլշերը Ֆերգյուսոնի մոտ է խաղացել, և դա շատ կարևոր է: Նա գիտի, որ չի կարելի հանձնվել:
Այս երեկո ՊՍԺ-ն մեծ ակումբ չէր», ասել է Բարտեզը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10266 դիտում
22:21 15-09-2015
Ահա թե ինչ է լինում, երբ շտապօգնության մեքենան հայտնվում է խցանման մեջ. տեսանյութ
2662 դիտում
18:57 06-09-2019
Արսեն Հարությունյան. Գոտեմարտի ընթացքում մրցակցիդ տիտղոսները չեն հետաքրքրում
Այս բաժնից
3655 դիտում
13:28 01-01-2025
Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին
9490 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3580 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին