211652_close_icon

Գետն ընկած ավտոմեքենան ուղղած և տուժածներին առաջին օգնություն ցուցաբերած դպրոցականներին ընդունել և պարգևատրել է Լոռու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4594 դիտում article-date 12:01 07-03-2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել ու պարգևատրել էավտովթարի ականատես դարձած 3 դպրոցականներին՝ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար: Լոռու մարզպետարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով: Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյուքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլև մինչ փրկարարների ժամանելը, ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են հանդիսանում: Էդիկի, Էդմոնի և Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար: «Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար»,-ասել է մարզպետը: Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքերը ծառայեցնել հանուն երկրի զարգացման: Ա. Ղուկասյանը տղաներին պարգևատրեց շնորհակալագրերով և նվերներով»: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/03/1118857/?fbclid=IwAR1cxcS-VCIVaPNv4SMHUkGeCo_YhO8idCPdhVGyxvcikYN61UwmgzTtibc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ին սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մհեր Մանուչարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Վթարի հետևանքով վարորդ Մ. Մանուչարյանն ու նրա ուղևոր, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս էին բերել Վանաձորի փրկարարները և օպերատիվ էին գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ավտովթարի լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր