6391 դիտում
16:06 06-03-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
23:07 12-02-2014
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
3281 դիտում
22:35 08-12-2014
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
5772 դիտում
22:21 11-12-2014
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Այս բաժնից
370 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
739 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան