1583 դիտում
17:18 18-09-2014
Ապրած ու չապրած տարիներ. նշվել է Հրանտ Դինքի 60-ամյակը` նրա անունը կրող Երևանի թիվ 44 դպրոցում
Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում էր պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի համար 44 դպրոցում։ «Ապրած ու չապրած տարիներ» խորագրով միջոցառմանը ներկա էին մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը և ուրիշներ։
Դպրոցի սաները հյուրերին դիմավորել են Հրանտ Դինքի՝ իրենց նկարած դիմանկարների ցուցադրությամբ և ազգագրական երգի ու պարի ներկայացմամբ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել և Հրանտ Դինքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է հյուրերին՝ հիշատակելով «Ակոսի» խմբագրի՝ խաղաղությունը որպես դավանանք հավատամքով գործունեությունը։
Ռաքել Դինքի խոսքով՝ շատ հուզիչ է այս կապակցությամբ գտնվել Երևանում, Հրանտ Դինքի անունն ու գործունեությունը հավերժացնեղ դպրոցում և երեխաների աչքերով տեսնել ու շուրթերից լսել Դինքի մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
5220 դիտում
21:38 04-04-2018
Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում կազմակերպվել է Շառլ Ազնավուրին նվիրված ցերեկույթ
Այս բաժնից
1174 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը