211652_close_icon
views-count962 դիտում article-date 16:36 05-03-2019

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Financial Times հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Financial Times միջազգային հեղինակավոր պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ, որն ունի հրապարակումների հատուկ շարք՝ նվիրված ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ազդեցությանը: Ջոն Թորնհիլն ասել է, որ մեծապես տպավորված է Հայաստանի հինավուրց պատմությամբ ու հարուստ մշակույթով, որին ծանոթացել է այցելելով պատմամշակութային վայրեր: Հանրապետության նախագահը և Ջոն Թորնհիլը խոսել են մեր երկրի անցյալի ու ապագայի, մասնավորապես՝ զարգացման նոր ուղիների ու նորարարությունների մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենի հիմքը կրթությունն է, և Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին՝ խրախուսելով երիտասարդներին առաջարկելու նոր գաղափարներ, յուրացնելու նոր տեխնոլոգիաներն ու ստեղծելու ստարտափեր:

Նմանատիպ նյութեր