2664 դիտում
12:01 05-03-2019
Նաիրա Զոհրաբյանի` նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ
ՀՀ ազգային ժողովը քվեարկությամբ լիագումար նիստի օրակարգում չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելու մասին հարցին կողմ քվեարկեց 37, դեմ` 67, ձեռնպահ` 2 պատգամավոր:
«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին իմ նախագիծը նույնաբովանդակ է, ինչ ԼՀԿ-ի իմ գործընկերներինը: Ես պնդում եմ, նախնական կալանքի պահպանման վայրերում մարդիկ խոշտանգումների են ենթարկվել, յոթ հոգու համար նախատեսված խցում քնել են քսանչորս հոգով: Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ևս քանիցս արձանագրել է, որ Հայաստանում նախնական կալանքի վայրերն աղետ են: Ցավում եմ, որ հանձնաժողովի նիստում խորհրդարանական մեծամասնությունը, առաջնորդվելով կառավարության տված բացասական եզրակացությամբ, ևս բացասական եզրակացություն տվեց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու կարևորեց, որ նախագիծը լիագումար նիստում քննարկվեր ու պատգամավորները տեսակետ հայտնեին:
Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, թե բոլոր խմբակցությունները եկել էին համաձայնության, որ նախնական կալանքի վայրերում եղել են խնդիրներ, մարդիկ քնել են հերթով: «Ասացինք բացահայտենք այդ անձանց շրջանակը, և որոշեցինք լուծել նրանց հարցը: Հիմա ԲՀԿ-ն առաջարկում է մի նախագիծ, որը տարածվում է բոլորի վրա: Բոլորս ընդունեցինք, որ դա անարդար է: Որոշվեց աշխատանքային խումբ ստեղծել, որով հարյուրից ավելի մարդկանց նկատմամբ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվեր: Ոչ մեկն առարկություն չուներ: Հիմա լիագումար նիստում խմբակցություններն առարկություններ ունեն»,-նշեց նա:
Տարոն Սիմոնյանը նկատեց, որ խնդրի լուծումն անընդհատ հետաձգվում է: «Մենք եկել էինք համաձայնության, որ խնդիրներ կան: Բայց դա չի ենթադրել, որ այս խնդրի լուծումը հետաձգենք»,-նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` պետաիրավական հանձնաժողովի նիստի քննարկումը խեղաթյուրված է ներկայացվել:
Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը քվեարկությամբ չմտավ լիագումար նիստի օրակարգ:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
12:28 01-03-2022
«Շուշիի հռչակագրին» արձագանքելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ
2644 դիտում
12:32 15-11-2018
Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն