2647 դիտում
12:32 15-11-2018
Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկ ու կես օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ»-ը ներկայացրեց ԱԺ հերթական նիստում:
«Ես առաջարկում եմ փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Ներկայում նախնական կալանքի մեկ օրը հաշվարկում են մեկ օր, ես առաջարկում եմ մեկ օրը հաշվարկել մեկ ու կես օր, դրան տալ հետադարձ ուժ` մինչ կատարված փոփոխության օրը: Ըստ էության, այդ փոփոխությունն ուզում եմ հասցնել այն մարդկանց, ովքեր այսօր այս պահին գտնվում են ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով` ինքը ցանկանում է, որ Հայաստանում կատարված փոփոխություններն այս նախագծով հասնեն նաև քրեակատարողական հիմնարկներ: «Այն քաղաքացիները, ովքեր ընդունված համաներման ակտով չեն զգացել այդ փոփոխությունների շունչը, պետք է նույնպես զգան, որ Հայաստանում բան է փոխվել: Մենք նրանց կրած անմարդկային վերաբերմունքին որևէ կերպ բարոյական փոխհատուցում պիտի տանք` իրենց կրած կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելով»,-նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով`Հայաստանում աննախադեպ է եղել կալանքների կիրառումը: Ե՛վ իրավապաշտպանական հանրությունը, և՛ Հայաստանում փաստաբանական համայնքը միշտ քննադատվել է: Որպես իրավապաշտպան՝ Մարուքյանը նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ գրեթե բոլոր գործերով: Նրա խոսքով` շատերը մինչև մեկ տարի եղել են կալանքի տակ:
Նմանատիպ նյութեր
1658 դիտում
14:29 02-03-2016
Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեական հետապնդման ենթարկել կրկնակի քվեարկողին
1367 դիտում
16:33 12-08-2019
Էդմոն Մարուքյանն առաջարկում է քաղաքական հետապնդումների գործերով մասնագիտացված դատարան ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին