211652_close_icon
views-count1517 դիտում article-date 18:27 04-03-2019

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքներ: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված ճանապարհով երթևեկելուց: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր