3938 դիտում
19:32 03-03-2019
Ժերար Պիկե. Ռամոսին կեղտոտ արարքի համար պետք էր դաշտից հեռացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կեղտոտ արարքը Լիոնել Մեսիի նկատմամբ՝ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի սուպերկլասիկոյում (1:0):
«Բոլորդ էլ կրկնապատկերներում տեսաք, որ Լեոյի նկատմամբ ագրեսիվ գործողություն կատարվեց: Մենք բազմիցս ենք բողոքել այդ առթիվ:
Ես որոշեցի այդ մասին ասել, քանի որ բազմաթիվ անգամ, երբ նրանք էին բողոքում, մրցավարները նրանց օգտին որոշում էին կայացնում: Հազար անգամ է նման բան եղել:
Ես այդ դրվագից 50 մետր հեռավորության վրա էի: Թեպետ «Ռեալում» կան խաղացողներ, որոնք ոտքին հարվածները լսում են 25 մետրից, ես չէի կարող ոչինչ տեսնել:
Սերխիոյին պետք էր հեռացնել: Մրցավարները տեսակրկնապատկերով դա պետք է տեսնեին, բայց ոչինչ չձեռնարկեցին», ասել է Պիկեն:
Պիկեն ակնարկել է Դանիել Կարվահալին, որը «Լևանտեի» հետ խաղից (2:1) հետո արդարացրել էր կասկածելի 11 մետրանոցը մրցակցի դարպասին. «Ես Կազեմիրոյի ոտքին հարվածը լսեցի 25 մետրից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17030 դիտում
13:39 17-08-2017
Մեսին Ռամոսին տականք է անվանել՝ կեղտոտ արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3887 դիտում
14:21 23-05-2017
Ժերար Պիկե. «Ոսկե գնդակը» պետք է Բուֆոնը ստանա
8307 դիտում
11:57 25-01-2015
Թե ինչպես Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից իր «կեղտոտ» արարքի համար. տեսանյութ
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից