211652_close_icon
views-count1930 դիտում article-date 12:58 03-03-2019

Փհենյանն ու Վաշինգտոնն ունեն Պեկինի աջակցության կարիքը. վերլուծաբաններ

Հավելյալ ջանք ու համբերատարություն է պահանջվում Հյուսիսային Կորեայից ու Միացյալ Նահանգներից` ապամիջուկայնացման շուրջ ապագայում նորից բանակցելու համար: Այս մասին են ասում վերլուծաբանները երկու երկրների առաջնորդների միջեւ երկրորդ գագաթաժողովն անարդյունք ավարտվելուց հետո, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4810002.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ինչպես Կորեական տնտեսական հարցերով հաստատության վերլուծաբաններից Յոնո Կիմն է ասում, ‘’Ակներեւ էր, որ նախագահ Թրամփը չէր ուզում կնքել վատ գործարք: Առանց գործարքի հանդիպումը նրա համար ավելի լավ էր, քան վատ գործարք կնքելը’’: Վերլուծաբանը դա բացատրում է հետեւյալ կերպ. ‘’Վատ գործարքով տուն վերադառնալու դեպքում, հայրենիքում հայտնվելու էր ուժեղ քննադատության ներքո’’: Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընն ասել է, թե ‘’առանց գոծարքի’’ գագաթաժողովը չի նշանակում Կորեական թերակղզու ապամուջուկայնացման գործընթացի վերացում: Վերլուծաբանը կարծում է, որ չնայած համաձայնություն չկայացվեց, իրավիճակը աղետալի անվանել չի կարելի, քանի որ Թրամփը նորից է ասել, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Կիմի հետ, եւ նույնիսկ ասել է, թե խոսք չկա Հյուսիսի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին: ‘’Չնայած հիմա պարզ չէ, թե կողմերը նորից երբ կհանդիպեն, սակայն նրանք չեն բացառել հետագա բանակցությունների հնարավորությունը’’, ասել է նա: Վերլուծաբան Յոնո Կիմի խոսքերով, Չինաստանը կառուցողական դեր է կատարել ապամիջուկայնացման գործընթացում կողմերին մեծ քայլերի դրդելու գործում: Հյուսիսի առաջնորդ Կիմը ներկայումս սպասում է, տեսնելու համար, թե ինչ կառաջարկի Պեկինն այսօր: ‘’Նման սպասելիքներ ունի նաեւ Վաշինգտոնը’’, ասում է վերլուծաբանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր