211652_close_icon
views-count19095 դիտում article-date 19:24 02-03-2019

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին. Factor.am

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։ [url=https://factor.am/129226.html?fbclid=IwAR35E2CBosJ3zIfWPqlb_SX4-JySMGH3HUaMO5Wre5xBEKDFPkoI_0awMgU]Factor.am[/url]-ը ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից այդ տեղեկատվությունը չհերքեցին։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հարցին ի պատասխան նշեց: «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի և նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է «ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքեց: « Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»։ Մանրամասները՝ [url=https://factor.am/129226.html?fbclid=IwAR35E2CBosJ3zIfWPqlb_SX4-JySMGH3HUaMO5Wre5xBEKDFPkoI_0awMgU]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր