Ալժիրի նախագահը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ծանր վիճակում տեղափոխվել է Ժնևի համալսարանական կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
«Բուտեֆլիկայի վիճակը ծայրահեղ է, նա գրեթե անգիտակից վիճակում է: Բժիշկները չեն կարող նրան տեղեկանք տրամադրել՝ իր պարտականությունները կատարելու հնարավորության մասին», նշել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
Պետության ղեկավարին հոսպիտալացրել են այն իրավիճակում, երբ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում:
Բուտեֆլիկան արդեն չորս ժամկետ անընդհատ զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը: Ավելի վաղ նա իր թեկնածությունը առաջադրել էր նախագահական հերթական ըտրություններում, որոնք նախատեսված են ապրիլի 18-ին:
Նշենք, որ 2013 թվականին Ալժիրի նախագահը ծանր կաթված էր ստացել: