2284 դիտում
14:25 28-02-2019
Գործադիրը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին
Կառավարությունը այսօր ընդունած որոշմամբ՝ հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«Նախագծով հնարավորություն կտրվի ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել: Հարկ է նշել, որ օրենսգրքի գործող դրույթի համաձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: Այսինքն՝ դրանք անորոշ ժամկետով չեն կարող կնքվել, անկախ աշխատողի ցանկությունից»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Գործադիրի հրապարակած որոշման մեջ ընդգծված է, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:
«Նախագծի հիմնավորման մեջ ևս որևէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բացառությունը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար: Հակառակը՝ հիմնավորման մեջ ներկայացված փաստերը վերաբերելի են բոլոր աշխատողներին: Ուստի, ամփոփելով՝ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար Նախագծով տրված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- նշեց Բաթոյանը:
Նմանատիպ նյութեր
3105 դիտում
15:02 17-03-2022
Գործադիրը հավանություն չտվեց միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու մասին օրենքի նախագծին
56042 դիտում
13:49 20-01-2022
Կառավարությունը հավանություն չտվեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 100 հազար դրամ դարձնելու նախագծին
Այս բաժնից
1336 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
928 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար